Ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Նայջել Դե Յոնգը կկարողանա մասնակցել է Արգենտինայի դեմ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի հանդիպմանը, հաղորդում է Goal.com-ը:
Դե Յոնգը մարզվել է ընդհանուր խմբում, եւ Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հույս ունի, որ ֆուտբոլիստն օպտիմալ մարզավիճակում կմոտենա արգենտինացիների հետ հանդիպմանը:
Ավելի վաղ նշվել էր, որ Դե Յոնգը 1/8 եզրափակիչում ստացած վնասվածքի հետեւանքով չի կարողանա մասնակցել է աշխարհի առաջնության մնացած հանդիպումներին:
Հոլանդիա - Արգենտինա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում