09:56  ,  8 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Հոլանդիա - Արգենտինա խաղին՝ թուրք մրցավար

Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի Հոլանդիա - Արգենտինա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Թուրքիայի ներկայացուցիչ Ջյունեթ Չաքիրը, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը:

37-ամյա Չաքիրի համար կլինի երրորդ հանդիպումն այս առաջնությունում: Նա սպասարկել է խմբային փուլի Բրազիլիա - Մեքսիկա (0:0) եւ Ռուսաստան - Ալժիր (1:1) հանդիպումները:

Հոլանդիա - Արգենտինա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով