20:10  ,  7 հուլիսի, 2014

Նիկիտա Սիմոնյան. Ցանկանում եմ տեսնել Գերմանիա - Արգենտինա եզրափակիչը

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի խաղերի մասին:

«Բրազիլիա - Գերմանիա խաղում իմ նախապատվությունը գերմանացիների կողմն է, իսկ մյուս զույգում, որքան էլ որ զարմանալի չէ, քանի որ այնտեղ եվրոպական թիմ է, ավելի շատ համակրում եմ Արգենտինային:

Ես համամիտ եմ այն մտքի հետ, որ այս աշխարհի առաջնությունը բոլոր ժամանակների ամենագունեղ ու դիտարժանն է՝ թե բարձրագույն վարպետության տեսանկյունից, թե՝ արվեստի»,- զրույցում հայտնեց Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի կիսաեզրափակիները կկայանա հուլիսի 8-ին եւ 9-ին:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով