19:11  ,  7 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Օզիլը հանգստանում է Բրազիլիայում (ծաղրանկար)

Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական «զոհը» Գերմանիայի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլն է:

Վերջերս Գերմանիայի հավաքականի լեգենդար պաշտպան Պաուլ Բրայտները քննադատել էր Օզիլին՝ նշելով, որ Բունդեսթիմի կազմում 9 ֆուտբոլիստ տանջվում է, իսկ Օզիլը զբոսնում է խաղադաշտում:

Մոմանիի ծաղրանկարը հենց այդ հայտարարության մասին է:

Հիշեցնենք, որ Գերմանիա – Բրազիլիա ԱԱ-2014-ի կիսաեզրափակիչի խաղը կկայանա հուլիսի 8-ին Բելու Օրիզոնտիում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով