09:53  ,  7 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Սուարեսի կծելը չնկատած մրցավարը կսպասարկի Բրազիլիա - Գերմանիա խաղը

Մեքսիկացի մրցավար Մարկո Ռոդրիգեսը կսպասարկի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի Բրազիլիա - Գերմանիա հանդիպումը, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը:

Այս առաջնությունում Մարկո Ռոդրիգեսը սպասարկել է Իտալիա - Ուրուգվայ (0:1) հանդիպումը եւ վիճահարույց կարմիր քարտ է ցույց տվել իտալացի Կլաուդիո Մարկիզիոյին: Նա նաեւ չէր նկատել դրվագը, երբ ուրուգվայցի Լուիս Սուարեսը կծել էր իտալացիների պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը: 40-ամյա Ռոդրիգեսը նաեւ Բելգիա - Ալժիր (2:1) հանդիպման մրցավարն էր:

Բրազիլիա - Գերմանիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 8-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով