09:13  ,  5 հուլիսի, 2014

Նեյմարը բաց կթողնի աշխարհի առաջնության վերջին խաղերը

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում կոլումբացի պաշտպան Խուան Սունիգայի հետ պայքարում կոտրել է գոտկատեղի երրորդ ողը։ Այդ մասին հաղորդել է բրազիլացիների բժիշկ Ռոդրիգո Լասմարը, հաղորդում է Sport.es-ը։

22-ամյա ֆուտբոլիստին անհրաժեշտ չի լինի վիրահատություն, սակայն նա ստիպված կլինի բաց թողնել մի քանի շաբաթ։ Այսպիսով, Նեյմարը չի կարողանա մասնակցել աշխարհի առաջնության վերջին խաղերին։

Հիշեցնենք, որ բրազիլացիները դուրս են եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցեն գերմանացիների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով