00:48  ,  4 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Հոլանդիային հաղթելու դեպքում, Կոստա Ռիկայի պարգեւավճարը կհասնի 20 միլիոնի

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Հոլանդիայի հավաքականի արգելքը հաղթահարելու եւ կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում, Կոստա Ռիկայի թիմը կստանա 6 միլիոն դոլար, հաղորդում է Globo-ն: Կոստա Ռիկայի հավաքականն արդեն վաստակել է 14 միլիոն դոլար: 9 միլիոն դոլար նրանք ստացել են եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու, 1 միլիոն դոլար՝ խմբից դուրս գալու եւ 4 միլիոն դոլար՝ 1/8 եզրափակիչում Հունաստանին հաղթելու համար:

Հոլանդիա - Կոստա Ռիկա հանդիպումը հուլիսի 5-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով