11:11  ,  2 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Բարաք Օբաման Բելգիա - ԱՄՆ խաղը դիտել է լրագրողների հետ (ֆոտո)

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Բելգիայի եւ ԱՄՆ-ի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության 1/8 եզրափակիչի խաղը դիտել է լրագրողների հետ, հայտնում է BBC-ն:

Այդ խաղի պատճառով Օբաման հետաձգել է բոլոր հանդիպումներն ու քննարկումները: Նախագահը խաղը դիտել է Սպիտակ տանը՝ ակտիվ երկրպագելով իր երկրի թիմին:

Հիշեցնենք, որ բելգիացիները լրացուցիչ ժամանակում հաղթել էին 2:1 հաշվով, իսկ քառորդ եզրափակիչում մրցելու են Արգենտինայի հավաքականի հետ:

  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով