02:39  ,  2 հուլիսի, 2014

ԱԱ-2014. 1/4 եզրափակիչի զույգերը

Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության 1/8 եզրափակիչի վերջին խաղերից հետո հայտնի դարձան հաջորդ փուլի բոլոր զույգերը:

Քառորդ եզրափակիչում կխաղան բոլոր խմբերի հաղթողները: Բրազիլացիները կհանդիպեն Կոլումբիային, ֆրանսիացիներն ուժերը կչափեն Գերմանիայի հետ, հոլանդացիները կխաղան Կոստա Ռիկայի դեմ, իսկ Արգենտինային բաժին հասան բելգիացիները:

Քառորդ եզրափակիչի խաղերը կկայանան հուլիսի 4-ին եւ 5-ին:

ԱԱ-2014. 1/4 եզրափակիչ

1. Բրազիլիա – Կոլումբիա (hուլիսի 4, Ֆորտալեզա) 

2. Ֆրանսիա – Գերմանիա (hուլիսի 4, Ռիո դե Ժանեյրո) 

3. Հոլանդիա – Կոստա Ռիկա (hուլիսի 5, Ռիո դե Ժանեյրո) 

4. Բելգիա – Արգենտինա (hուլիսի 5, Բրազիլիա) 

Կիսաեզրափակիչ

1-ին զույգի հաղթող – 2-րդ զույգի հաղթող

3-րդ զույգի հաղթող – 4-րդ զույգի հաղթող

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով