12:23  ,  27 փետրվարի, 2012

Բուենոս Այրես АТР. Ֆերերը հաղթեց եզրափկիչում

Բուենոս Այրեսում ավարտված թենիսի АТР շարքի մրցաշարի եզրափակիչում իսպանացի Դավիդ Ֆերերը երեք սեթերի արդյունքում պարտության մատնեց իր հայրենակից Նիկոլաս Ալմագրոյին՝ 4։6, 6։3, 6։2։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Դավիդ Ֆերերը 6։1, 6։4 հաշվով հաղթել էր արգենտինացի Դավիթ Նալբանդյանին։

Իսպանացին 13-րդ տիտղոսը նվաճեց կարիերայում եւ երկրորդը՝ այս մրցաշրջանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում