Լուիս Սուարեսի որակազրկումը ֆաշիստական որոշում է, հայտարարել է Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան, որն արդեն մի քանի օր պարբերաբար սուր քննադատության է ենթարկում ՖԻՖԱ-ին: Այս անգամ Խոսե Մուխիկան անցել է հայհոյանքի, հաղորդում է BBC-ն: Նա հայտարարել է, որ «ՖԻՖԱ-ն անառակի զավակների ծերակույտ է»:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում Ուրուգվայի հավաքականի եւ անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը կծել է Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը, ինչի համար որակազրկվել է ազգային հավաքականի 9 խաղով եւ 4 ամսով հեռացվել է ֆուտբոլից: Ուրուգվայի հավաքականը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում պարտվեց Կոլումբիային:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի