13:10  ,  30 հունիսի, 2014

Բրազիլացի երկրպագուն ուրախությունից կոտրել է հեռուստացույցը

Զվարճալի դեպք է տեղի ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի՝ Բրազիլիա - Չիլի խաղից հետո։ 

Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարից հետո բրազիլացի ֆանատն ուրախությունից հարվածել է հեռուստացույցին՝ կոտրելով այն։

Հիշեցնենք, որ Բրազիլիան ավելի դիպուկ էր իրացրել 11 մետրանոցները եւ նվաճել քառորդ եզրափակիչի ուղեգիր։ Այնտեղ Լուիս Ֆելիպե Սկոլարիի թիմը կմրցի կոլումբացիների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով