12:20  ,  27 փետրվարի, 2012

«Բարսելոնան» ու «Աթլետիկը» չեն խաղա «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը չի կայանա Մադրիդի «Սանտիոգո Բերնաբեու» ստադիոնում, հաղորդում է Soccerway-ը։

Իսպանիայի գավաթը մայիսի 25-ին կվիճարկեն կատալոնական «Բարսելոնան» եւ  Բիլբաոյի «Աթլետիկը։

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր, որ Արքայական ակումբը չի ցանկանում իր ստադիոնը տրամադրել «Բարսելոնային» եւ «Աթլետիկին», եւ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ընդունել էր այդ որոշումը։

Եզրափակիչ հանդիպման անցկացման վայրը դեռեւս հայտնի չէ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում