01:10  ,  29 հունիսի, 2014

Պաշտոնական. Լյուկ Շոուն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է Անգլիայի հավաքականի եւ «Սաութհեմփթոնի» ձախ պաշտպան Լյուկ Շոուին ձեռք բերելու մասին:

18-ամյա ֆուտբոլիստը հունիսի 29-ին 4 տարվա պայմանագիր է կնքել Անգլիայի 20-ակի չեմպիոնի հետ: Նրա տրանսֆերը կազմել է 30 միլիոն ֆունտ ստերլինգ:

Շոուն 2012-ից էր խաղում «Սաութհեմփթոնում», որի կազմում մասնակցել է Անգլիայի ավարտված առաջնության 35 խաղի:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մանչեսթերցիները ձեռք էին բերել նաեւ Բիլբաոյի «Աթլետիկի» իսպանացի կիսապաշտպան Անդեր Հերերայի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում