21:10  ,  26 հունիսի, 2014

Պաշտոնական. Անդեր Հերերան՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է Բիլբաոյի «Աթլետիկի» իսպանացի կիսապաշտպան Անդեր Հերերային ձեռք բերելու մասին:

24-ամյա իսպանացին հունիսի 26-ին 4 տարվա պայմանագիր է կնքել Անգլիայի 20-ակի չեմպիոնի հետ: «Մանչեսթեր Յունայթեդը» կվճարի Հերերայի կլաուզուլան, որը կազմում է 36 միլիոն եվրո:

Անդեր Հերերան 2011-ին իսպանական «Սարագոսայից» էր տեղափոխվել «Աթլետիկ»: Իսպանիայի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 33 խաղի՝  խփելով 5 գոլ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում