Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության անհաջողակներից Պորտուգալիայի հավաքականը ժամանել է Լիսաբոն: Պորտուգալիայի մայրաքաղաքի օդանավակայանում ֆուտբոլիստներին դիմավորել են երկրպագուները:
Հավաքվածներին զարմացրել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով օդանավակայանից տուն է ուղեւորվել տաքսիով, գրում է 101greatgoals.com-ը:
Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ում պորտուգալացիները չհաղթահարեցին խմբային փուլի արգելքը՝ ճանապարհը զիջելով Գերմանիային ու ԱՄՆ-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում