11:32  ,  27 փետրվարի, 2012

Le Monde. Ֆրանսիացիները զրկվում են օլիմպիական ուղեգրից

Մականախաղի Ֆրանսիայի տղամարդկանց հավաքականը Դելիում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարի եզրափակիչում 1։8 հաշվով պարտվեց Հնդկաստանի թիմին։

Այս պարտությունը զրկեց ֆրանսիացիներին 2012թ. Օլիմպիական խաղերի ուղեգրից։

Մականախաղի Ֆրանսիայի հավաքականը Օլիմպիական խաղերին վերջին անգամ մասնակցել է 1976 թվականին։

Մինչեւ եզրափակիչ հանդիպումը ֆրանսիացիները շատ տպավորիչ խաղ էին ցուցադրում, սակայն Հնդկաստանի թիմն ավելի լավ էր պատրաստված եւ վստահ հաղթանակ տարավ, գրում է Le Monde-ն։

Այսպիսով, օլիմպիական միակ ուղեգիրը բաժին հասավ Օլիմպիական խաղերի ութակի հաղթող Հնդկաստանի հավաքականին։

Կանանց մրցաշարում օլիմպիական ուղեգիր նվաճեց Հարավային Աֆրիկայի հավաքականը, որը եզրափակիչում 3։1 հաշվով հաղթեց Հնդկաստանի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում