11:32 27 փետրվարի, 2012Մականախաղի Ֆրանսիայի տղամարդկանց հավաքականը Դելիում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարի եզրափակիչում 1։8 հաշվով պարտվեց Հնդկաստանի թիմին։
Այս պարտությունը զրկեց ֆրանսիացիներին 2012թ. Օլիմպիական խաղերի ուղեգրից։
Մականախաղի Ֆրանսիայի հավաքականը Օլիմպիական խաղերին վերջին անգամ մասնակցել է 1976 թվականին։
Մինչեւ եզրափակիչ հանդիպումը ֆրանսիացիները շատ տպավորիչ խաղ էին ցուցադրում, սակայն Հնդկաստանի թիմն ավելի լավ էր պատրաստված եւ վստահ հաղթանակ տարավ, գրում է Le Monde-ն։
Այսպիսով, օլիմպիական միակ ուղեգիրը բաժին հասավ Օլիմպիական խաղերի ութակի հաղթող Հնդկաստանի հավաքականին։
Կանանց մրցաշարում օլիմպիական ուղեգիր նվաճեց Հարավային Աֆրիկայի հավաքականը, որը եզրափակիչում 3։1 հաշվով հաղթեց Հնդկաստանի թիմին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.