11:26  ,  27 փետրվարի, 2012

«Լիվերպուլը»՝ Անգլիայի լիգայի գավաթակիր

Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչում «Լիվերպուլը» հետխաղյա 11 մետրանոց հարվածներով հաղթեց «Կարդիֆին» եւ պատմության մեջ 8-րդ անգամ հռչակվեց Անգլիայի լիգայի գավաթակիր: 

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1, իսկ լրացուցիչ ժամանակը՝ 2։2 հաշվով։ Գործը հասավ 11 մետրանոց հարվածաշարին, որն ավելի դիպուկ իրացրեցին Քենի Դալգլիշի սաները:

Նախկինում «Լիվերպուլը» Անգլիայի լիգայի գավաթը նվաճել էր 1981, 1982, 1983, 1984, 1995, 2001 եւ 2003 թվականներին:


 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English