01:51  ,  24 հունիսի, 2014

ԱԱ-2014. Մեքսիկան հաղթեց Խորվաթիային եւ 1/8-ում կմրցի Հոլանդիայի հետ

Աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում Մեքսիկայի հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ խորվաթների նկատմամբ եւ A խմբում գրավեց երկրորդ տեղը՝ բրազիլացիներին զիջելով գոլերի տարբերությամբ: Երկու թիմերն էլ վաստակեցին 7-ական միավոր:

Խորվաթների հետ հանդիպման հաշիվը մեքսիկացիները անկյունայինի խաղարկումից հետո բացեցին 72-րդ րոպեին: Աչքի ընկավ Ռաֆայել Մարկեսը: Երեք րոպե անց Անդրես Գուարդադոն կրկնապատկեց հաշիվը: 82-րդ րոպեին դարձյալ անկյունայինի խաղարկումից հետո Խավյեր Էրնանդեսը գրավեց Պլետիկոսայի պաշտպանած դարպասը: Խորվաթիան կարողացավ մեկ գնդակ խփել եւ զրկեց Գիլյերմո Օչոային խմբային փուլում դարպասն անառիկ պահած դարպասապահի կարգավիճակից:

Մեքսիկան 6-րդ առաջնությունն անընդմեջ հաղթահարեց խմբային փուլի արգելքը, թեեւ այդ բոլոր առաջնություններում մեքսիկացիները պարտվել են հենց 1/8 եզրափակիչում: Այս անգամ 1/8 եզրափակիչում մեքսիկացիների մրցակիցը կլինի B խմբի հաղթող Հոլանդիան: 

ԱԱ-2014. A խումբ, երրորդ տուր

Խորվաթիա - Մեքսիկա՝ 1:3

Պերիշիչ, 87 - Մարկես, 72, Գուարդադո, 75, Էրնանդես, 82

Հեռացում՝ Անտե Ռեբիչ, 89 (Խորվաթիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով