17:07  ,  23 հունիսի, 2014

ԱԱ-2014. Սամի Խեդիրան վնասվածք ունի

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան վնասվածք ունի: ԱՄՆ-ի դեմ խաղում նրա մասնակցությունը հարցականի տակ է: Ֆուտբոլիստը ձախ ծնկահոդի կապանների խնդիր ունի: Դրա պատճառով Խեդիրան բաց է թողել Գերմանիայի հավաքականի կիրակնօրյա մարզումը:

Խեդիրան մրցաշրջանի մեծ մասը բաց էր թողել ծնկահոդի վիրահատության պատճառով: Հնարավոր է՝ հավաքականի մարզչական շտաբը որոշի ռիսկի չենթարկել Խեդիրայի առողջությունը, հաղորդում է insidespanishfootball-ը:

Գերմանիայի հավաքականն աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում հունիսի 26-ին կմրցի ամերիկացիների հետ: Երկու թիմերն էլ վաստակել են 4-ական միավոր եւ ոչ ոքի արդյունքը 1/8 եզրափակիչի ուղեգիր կտա երկու թիմերին էլ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս