Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն փոխել է սանրվածքը՝ հիվանդ երեխային աջակցելու համար, հաղորդում է Daily Mail-ը։
29-ամյա ֆուտբոլիստը նոր սանրվածքով հանդես է եկել Բրազիլիայում շարունակվող աշխարհի առաջնության խմբային փուլի՝ ԱՄՆ-ի դեմ խաղում։ «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկրի գլխին պատկերված է զիգզագաձեւ գիծ, որը կրկնօրինակել է իսպանացի Էրիկ Կրուսի՝ վիրահատությունից հետո մնացած սպին։
Ավելի վաղ 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստը վճարել էր երեխայի վիրահատության համար անհրաժեշտ 50 հազար ֆունտ ստերլինգը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:12 , 9 սեպտեմբերի
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի
20:02 , 8 սեպտեմբերի
19:35 , 8 սեպտեմբերի
19:14 , 8 սեպտեմբերի
19:03 , 8 սեպտեմբերի