Կարծում եմ՝ դպրոցներում շախմատ դասավանդելու Հայաստանի փորձը մեծ օրինակ է ամբողջ աշխարհի համար: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ ճեպազրույցում ասել է Հայաստան ժամանած Մագնուս Կարլսենը: Շախմատի աշխարհի չեմպիոնն ու ՖԻԴԵ-ի դասակարգման առաջին համարը խոսեց Երեւան կատարած այցի, Լեւոն Արոնյանի եւ Հայաստանի մասին:
Մինչեւ այս այցն ի՞նչ գիտեիք Հայաստանի մասին:
Ես գիտեի Հայաստանի մայրաքաղաքի անվանումը եւ թե որտեղ է այն գտնվում աշխարհի քարտեզի վրա: Մի քիչ էլ գիտեմ Հայաստանի պատմությունից, բայց ոչ այդքան շատ: Կարծում եմ՝ դպրոցներում շախմատ դասավանդելու Հայաստանի փորձը մեծ օրինակ է ամբողջ աշխարհի համար: Այսօր ես շախմատի տանն էի: Ես այնտեղ տեսա մեծ խանդավառություն, ինչի համար ուրախ էի:
Ի՞նչ կասեք Լեւոն Արոնյանի մասին:
Նա շատ ուժեղ մրցակից է: Լեւոնն արդեն երկար ժամանակ աշխարհի երկրորդ շախմատիստն է: Արոնյանի դեմ խաղալիս միշտ խնդիրներ են լինում նրա ստեղծագործ եւ ոգեշնչված խաղի պատճառով:
Վերա Մարտիրոսյան, Շուշանիկ Հակոբյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում