23:21 22 հունիսի, 2014Կարծում եմ՝ դպրոցներում շախմատ դասավանդելու Հայաստանի փորձը մեծ օրինակ է ամբողջ աշխարհի համար: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ ճեպազրույցում ասել է Հայաստան ժամանած Մագնուս Կարլսենը: Շախմատի աշխարհի չեմպիոնն ու ՖԻԴԵ-ի դասակարգման առաջին համարը խոսեց Երեւան կատարած այցի, Լեւոն Արոնյանի եւ Հայաստանի մասին:
Մինչեւ այս այցն ի՞նչ գիտեիք Հայաստանի մասին:
Ես գիտեի Հայաստանի մայրաքաղաքի անվանումը եւ թե որտեղ է այն գտնվում աշխարհի քարտեզի վրա: Մի քիչ էլ գիտեմ Հայաստանի պատմությունից, բայց ոչ այդքան շատ: Կարծում եմ՝ դպրոցներում շախմատ դասավանդելու Հայաստանի փորձը մեծ օրինակ է ամբողջ աշխարհի համար: Այսօր ես շախմատի տանն էի: Ես այնտեղ տեսա մեծ խանդավառություն, ինչի համար ուրախ էի:
Ի՞նչ կասեք Լեւոն Արոնյանի մասին:
Նա շատ ուժեղ մրցակից է: Լեւոնն արդեն երկար ժամանակ աշխարհի երկրորդ շախմատիստն է: Արոնյանի դեմ խաղալիս միշտ խնդիրներ են լինում նրա ստեղծագործ եւ ոգեշնչված խաղի պատճառով:
Վերա Մարտիրոսյան, Շուշանիկ Հակոբյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.