22:18  ,  14 մայիսի, 2012

The Guardian. Սքոուլզը ցանկանում է վերադառնալ հավաքական

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Փոլ Սքոուլզը դիտարկում է Անգլիայի հավաքական վերադառնալու հնարավորությունը, գրում է The Guardian-ը:

Մայիսի 16-ին Անգլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը պետք է որոշի կազմը: Եվրո-2012-ից առաջ թիմը լուրջ կադրային խնդիրներ ունի:

Սթիվեն Ջերարդն ամբողջ մրցաշրջանի ընթացքում վնասվածքներ ուներ: Հարցականի տակ է Սքոտ Պարկերի մասնակցությունը: Ուեյն Ռունին բաց կթողնի առաջին երկու հանդիպումները: Ռիո Ֆերդինանդի եւ Ջոն Թերիի բախումը դեռ հարթված չէ: Այս իրավիճակում 37-ամյա Սքոուլզի վերադարձը կարող է բարերար ազդեցություն ունենալ թիմի ներքին մթնոլորտի վրա:

Հիշեցնենք, որ Սքոուլզը հավաքականը լքեց, քանի որ դժգոհ էր խաղադաշտում իր դիրքից, որը պարտադրում էր Սվեն Յորան Էրիքսոնը: Բացի այդ նա ցանկանում էր ավելի շատ ժամանակ անցկացնել տանը: Եվրո-2008-ից առաջ Սթիվ Մաքլարենը չկարողացավ համոզել Սքոուլզին, իսկ 2010թ. աշխարհի առաջնությունից առաջ հաջողության չհասավ նաեւ Ֆաբիո Կապելոն: Սքոուլզը խոստովանել է, որ ափսոսում է բացակայության համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով