Չիլին ու Հոլանդիան Իսպանիայի դեմ արեցին այն, ինչ անհրաժեշտ է ժամանակակից ֆուտբոլում՝ խաղացին ճիշտ ռազմավարությամբ, ասել է Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, փոխանցում է eurosport-ը։
«Մյուսները սովորում են խաղալ լավագույն թիմերի դեմ։ Եվ քանի դեռ լավագույն թիմերը կարծում են, թե իրենց խաղային փիլիսոփայությունը միակ ճիշտն է, մյուսները սովորում են։ Իսպանիան նախորդ 4-6 տարիներին այնքան տպավորիչ էր, որ մյուսները նայում եւ սովորում էին։ Լինենք ազնից։ Իսպանիայի վատ խաղի մասին խոսելու փոխարեն, պետք է գերազանց խաղի կապակցությամբ շնորհավորել Չիլիի հավաքականին եւ մարզիչ Սամպաոլիին»,- ասել է Մոուրինյոն։
Հոլանդիան ու Չիլին երկուական հաղթանակից հետո արդեն ապահովել են տեղը 1/8 եզրափակիչում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում