14:06  ,  19 հունիսի, 2014

Կամերունի հավաքականի պաշտպանը գլխով հարվածել է թիմակցին (ֆոտո)

Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Կամերունի հավաքականի պաշտպան Բենուա Ասու-Էկոտոն Բրազիլիայում շարունակվող աշխարհի առաջնության խմբային փուլի՝ խորվաթների դեմ խաղում գլխով հարվածել է թիմակցին, հաղորդում է Daily Mail-ը։

Սկզբից Ասու-Էկոտոն բղավել է Բենժամեն Մուկանջոյի վրա, այնուհետեւ մրցակցի տուգանային հրապարակում հարվածել նրան։ Մրցավարը չի նկատել այդ դրվագը, եւ Բենուան խուսափել է պատժից։ Ասու-Էկոտոն շարունակել է իրեն ագրեսիվ պահել եզրափակիչ սուլիչից հետո, եւ Կամերունի հավաքականի ավագ Սամուել Էտո՝Օ-ն ստիպված է եղել հանգստացնել նրան։

Հիշեցնենք, որ կամերունցիները երկրորդ պարտությունը կրեցին՝ զրկվելով փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից։





 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով