Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ներկա կլինի Բրազիլիայում անցկացվող աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի՝ Նիգերիա - Արգենտինա խաղին, հաղորդում է Sport.es-ը։
Հանդիպումից հետո նա մտադիր է հանդիպել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսի հետ, ում հետ աշխատել է կատալոնական ակումբում։
Նիգերիա - Արգենտինա խաղը կկայանա հունիսի 25-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում