09:16  ,  17 հունիսի, 2014

ԱԱ-2014. ԱՄՆ-ն մեկնարկեց հաղթանակով

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Միացյալ Նահանգների թիմը 2։1 հաշվով հաղթեց Գանայի ընտրանուն։

G խմբի երկրորդ հանդիպումը կայացավ Նատալի «Արենա դաս Դունաս» ստադիոնում։ Աֆրիկացիների կազմում աչքի ընկավ Անդրե Այուն, իսկ հյուսիսամերիկացիներից՝ Քլինթ Դեմփսին եւ Ջոն Բրուքսը։

Այս հաղթանակի շնորհիվ ամերիկացիները հավասարվեցին խմբի առաջատար գերմանացիներին, ովքեր 4։0 հաշվով հաղթել էին Պորտուգալիային։

ԱԱ-2014. G խումբ, առաջին տուր

 Գանա - ԱՄՆ՝ 1։2

Անդրե Այու, 82 -  Քլինթ Դեմփսի, 1, Ջոն Բրուքս, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով