16:06  ,  16 հունիսի, 2014

ԱԱ-2014. Էտո՝Օ-ն բաց կթողնի խմբային փուլի վերջին խաղերը

Լոնդոնի «Չելսիի» եւ Կամերունի հավաքականի հարձակվող Սամուել Էտո՝Օ-ն վնասվածքի պատճառով բաց կթողնի 10 օր։ Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է Կամերունի ֆուտբոլային ֆեդերացիայի արտաքին կապերի տնօրեն Լորենս Ֆոտսոն։

«Սամուել Էտո՝Օ-ն՝ մեր ավագը, պետք է հանգստանա 10 օր»,- գրել է նա։

32-ամյա հարձակվողը խնդիրներ ունի ծնկի հետ։ Այսպիսով, նա բաց կթողնի Բրազիլիայում անցկացվող աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին հանդիպումները։ Հունիսի 12-ին կամերունցիները կմրցեն խորվաթների, իսկ 24-ին՝ բրազիլացիների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով