02:01  ,  16 հունիսի, 2014

Բոսնիա-Հերցեգովինան նորամուտը նշեց աշխարհի առաջնությունում

Ֆուտբոլի Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականը նորամուտը նշեց աշխարհի առաջնությունում:

Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում մեկնարկած խաղում բոսնիացիները մրցում են Արգենտինայի հավաքականի դեմ եւ երրորդ րոպեին բաց են թողել գոլ: Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության 32 մասնակիցներից Բոսնիա-Հերցեգովինան միակ հավաքականն է, որը նորամուտն է նշում «Մունդիալում»:

Արգենտինա - Բոսնիա եւ Հերցեգովինա խաղի մեկնարկում ինքնագոլի հեղինակ է դարձել եվրոպացիների պաշտպան Սեյադ Կոլաշինացը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով