18:47  ,  14 հունիսի, 2014

Անգլիա - Իտալիա. Սիրիգուն կփոխարինի Բուֆոնին

Իտալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը վնասվածքի պատճառով չի մասնակցի անգլիացիների դեմ ԱԱ-2014-ի առաջին տուրի խաղին:

Corriere dello Sport-ի փոխանցմամբ՝ Իտալիայի հավաքականի մեկնարկային կազմում Բուֆոնին կփոխարինի ՊՍԺ-ի դարպասապահ Սալվատորե Սիրիգուն, ով վերջերս է ապաքինվել վնասվածքից:

Անգլիա - Իտալիա խաղը կկայանա հունիսի 15-ին՝ Երեւանի ժամանակով 02:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով