11:12  ,  14 հունիսի, 2014

Իսպանիայի հավաքականը թարմացրել է ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն բացել է Հոլանդիայի հետ հանդիպման հաշիվը ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին խաղում` թարմացնելով իսպանացիների ռեկորդը։ Այդ հարվածը նրանց համար 17-րդն էր աշխարհի առաջնություններում, հաղորդում է Marca-ն։

12-ական անգամ 11 մետրանոց են իրացրել Գերմանիայի, Բրազիլիայի եւ Մեքսիկայի հավաքականները, Իտալիան՝ 11, Արգենտինան՝ 10, իսկ Ֆրանսիան՝ 9։

Հիշեցնենք, որ աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոնները մեկնարկային տուրում պարտվել են 1։5 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս