03:51  ,  14 հունիսի, 2014

ԱԱ-2014. Չիլի - Ավստրալիա՝ 3:1

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Չիլիի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Ավստրալիայի թիմին եւ B խմբում հավասարվեց Հոլանդիային: 

Հզոր մեկնարկային ակտիվության արդյունքում Չիլիի հավաքականն արդեն 14-րդ րոպեին առջեւում էր 2:0 հաշվով: Աչքի ընկան Ալեքսիս Սանչեսն ու Խորխե Վալդիվիան: Առաջին խաղակեսի վերջնամասում ավստրալացիները կարողացան հավասարեցնել խաղը եւ կրճատել տարբերությունը Թիմ Կեհիլի գոլի շնորհիվ: 53-րդ րոպեին Կեհիլը եւս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ:

Սակայն Չիլիի հավաքականը թույլ չտվեց մրցակցին հավասարեցնել հաշիվը, իսկ Վալդիվիային փոխարինած Ժան Բոսեժուրը վերջին րոպեին խփեց նաեւ երրորդ գնդակը:

ԱԱ-2014. B խումբ, առաջին տուր

Չիլի - Ավստրալիա՝ 3:1

Սանչես, 12, Վալդիվիա, 14, Բոսեժուր, 90 - Կեհիլ, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով