Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Չիլիի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Ավստրալիայի թիմին եւ B խմբում հավասարվեց Հոլանդիային:
Հզոր մեկնարկային ակտիվության արդյունքում Չիլիի հավաքականն արդեն 14-րդ րոպեին առջեւում էր 2:0 հաշվով: Աչքի ընկան Ալեքսիս Սանչեսն ու Խորխե Վալդիվիան: Առաջին խաղակեսի վերջնամասում ավստրալացիները կարողացան հավասարեցնել խաղը եւ կրճատել տարբերությունը Թիմ Կեհիլի գոլի շնորհիվ: 53-րդ րոպեին Կեհիլը եւս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ:
Սակայն Չիլիի հավաքականը թույլ չտվեց մրցակցին հավասարեցնել հաշիվը, իսկ Վալդիվիային փոխարինած Ժան Բոսեժուրը վերջին րոպեին խփեց նաեւ երրորդ գնդակը:
ԱԱ-2014. B խումբ, առաջին տուր
Չիլի - Ավստրալիա՝ 3:1
Սանչես, 12, Վալդիվիա, 14, Բոսեժուր, 90 - Կեհիլ, 35
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:53 , 25 նոյեմբերի
00:23 , 25 նոյեմբերի 
23:43 , 24 նոյեմբերի
22:26 , 24 նոյեմբերի
21:27 , 24 նոյեմբերի 
21:01 , 24 նոյեմբերի
20:03 , 24 նոյեմբերի
19:05 , 24 նոյեմբերի
18:20 , 24 նոյեմբերի
17:57 , 24 նոյեմբերի