12:50  ,  13 հունիսի, 2014

Մեքսիկացի երկրպագուները ծեծել են հյուրանոցային համար ներխուժած գողին (ֆոտո)

Ֆուտբոլի Մեքսիկայի հավաքականի երկու երկրպագուներ ծեծել են գիշերը հյուրանոց մտած գողին, հաղորդում է UOL-ը։

Ռաֆայել Մոյան եւ Կարլոս Լին անակնկալի են եկել, երբ իրենց համարում նկատել են անծանոթի։ Ավազակը զինված էր դանակով եւ գտնվում էր թմրանյութի ազդեցության տակ։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանած մեքսիկացիները հարձակվել են բրազիլացու վրա եւ խլել դանակը։ 

«Քնած էինք, երբ ձայն լսեցինք։ Սկզբից կարծեցի, որ մեր ընկերն է, սակայն դա գող էր։ Պաշտպանեցինք մեզ. նրա մոտ կար դանակ, սակայն տապալեցինք գողին։ Նա սխալ մարդկանց էր ընտրել»,- ասել է երկրպագուն։

Screen Shot 2014 06 13 at 1.40.32 AM Two Mexican fans beat up a Brazilian thief who broke into their room while they were sleeping [Pictures]

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով