16:11  ,  12 հունիսի, 2014

Արյեն Ռոբեն. Իսպանացիներին կանգնեցնելու ժամանակն է

Հոլանդիայի խաղաոճն արդյունավետ է։ Մեր գլխավոր խաղաքարտը կարող է դառնալ հակագրոհների մարտավարությունը, ասել է Մյունխենի «Բավարիայի» եւ Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենը՝ խոսելով աշխարհի առաջնությունից ունեցած սպասելիքների մասին։

«Իսպանիան աշխարհի առաջնության միակ ֆավորիտը չէ, սակայն նրանք ունեն բավականին լավ թիմ, որը երկար տարիներ հանդես է գալիս միասին։ Ֆավորիտներն են Բրազիլիան, Արգենտինան, Իսպանիան եւ Գերմանիան։

Կարծում եմ, որ մեր թիմը շարժվում է ճիշտ ուղղությամբ։ Եվրոպայի առաջնությունից հետո նոր թիմ ենք կառուցում։ Իսպանացիներին կանգնեցնելու ժամանակն է, սակայն, անկասկած, վերջին երեք մրցաշարերում նրանց հաղթանակն արժանի է հարգանքի»,- Ռոբենի խոսքը մեջբերում է Football Espana-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով