20:13  ,  22 մայիսի, 2014

Աշխարհի առաջնություն. Ռուսները կիսաեզրափակիչում են, ԱՄՆ-ը լքում է պայքարը

Ռուսաստանի հավաքականը դուրս է եկել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչում ռուսները 3։0 հաշվով հաղթել են ֆրանսիացիներին։ Կիսաեզրափակիչում Ռուսաստանի մրցակիցը կլինի Շվեդիա - Բելառուս զույգի հաղթողը։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։

ԱՄՆ-ը քառորդ եզրափակիչում 3։4 հաշվով պարտվել է Չեխիային՝ դուրս մնալով հետագա պայքարից։ Չեխերը կիսաեզրափակիչում կմրցեն Կանադա - Ֆինլանդիա զույգի հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում