20:13 22 մայիսի, 2014Ռուսաստանի հավաքականը դուրս է եկել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակիչում ռուսները 3։0 հաշվով հաղթել են ֆրանսիացիներին։ Կիսաեզրափակիչում Ռուսաստանի մրցակիցը կլինի Շվեդիա - Բելառուս զույգի հաղթողը։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։
ԱՄՆ-ը քառորդ եզրափակիչում 3։4 հաշվով պարտվել է Չեխիային՝ դուրս մնալով հետագա պայքարից։ Չեխերը կիսաեզրափակիչում կմրցեն Կանադա - Ֆինլանդիա զույգի հաղթողի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.