09:51  ,  17 մայիսի, 2014

Ֆալկաոն վերսկսել է մարզումները (ֆոտո)

«Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն վերսկսել է մարզումները, փոխանցում է Դմիտրի Ռիբոլովլեւի ակումբի պաշտոնական կայքը։

«Ինձ համար բարդ կլինի լիովին պատրաստ լինել 2014 թվականի աշխարհի առաջնության մեկնարկին, քանի որ չեմ ունենա խաղային ժամանակ։ Եթե ինձ լավ զգամ, կմեկնեմ Բրազիլիա։ Եթե հասկանամ, որ պատրաստ չեմ բավարար չափով, ապա կմնամ տանը»,- ասել է հարձակվողը։

Հիշեցնենք, որ Ֆալկաոն հունվարին ստացել էր ծնկահոդի վնասվածք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս