WBO, WBA, IBF վարկածով գերծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն ներկայացրել է իր առաջիկա ծրագրերը։
Մարտի 3-ին ուկրաինացին Դյուսենդորֆում կմենամարտի ֆրանսիացի Ժան-Ժակ Մորմեկի հետ, իսկ հունիսին Կլիչկոյի մրցակիցը կլինի ամերիկացի Տոնի Տոմսոնը։ Հիշեցնենք, որ 2008 թվականին Վլադիմիրը 11-րդ ռաունդում նոկաուտի էր ենթարկել Տոմսոնին։
Կլիչկոն եւս մեկ մենամարտ կանցկացնի 2012թ. հոկտեմբերին, սակայն մրցակցի անունը դեռեւս հայտնի չէ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի