20:14  ,  28 ապրիլի, 2014

Արթուր Աբրահամի բաց մարզումը Բեռլինում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Բեռլինում բաց մարզում է անցկացրել մարզիչ Ուլի Վեգների հետ: Աբրահամն ու նրա թիմը պատրաստվում են մայիսի 3-ին կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության մենամարտին: Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) մրցակիցը կլինի Նիկոլա Սյեկլոցան (Չեռնոգորիա, 26-1, 8 նոկաուտ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում