16:28  ,  28 ապրիլի, 2014

Արթուր Աբրահամ. Մինչեւ հիմա ցանկանում եմ վրեժ լուծել նախորդ պարտությունների համար

Ոչ ոքի ապացուցելու ոչինչ չունեմ, միայն ինքս ինձ: Ցանկանում եմ ցույց տալ, որ դեռ հաղթանակների մեծ ծարավ ունեմ։ Կկարողանամ հանգստանալ, երբ դառնամ 40 տարեկան, ասել է WBO վարկածով աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Աբրահամը (39-4, 28 նոկաուտ)՝ խոսելով Նիկոլա Սյեկլոցայի հետ առաջիկա մենամարտի մասին։ Մենամարտը կկայանա մայիսի 3-ին Բեռլինում։

«Լավ մարտավարություն ունեմ, եւ դա պարզ դարձավ Շտիգլիցի հետ վերջին մենամարտի ժամանակ։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են ասում քննադատները։ Հնարավոր է, որ Շտիգլիցի հետ չորրորդ մենամարտն անցկացնենք։ Սակայն, մինչ այդ Ռոբերտը պետք է դրա իրավունքը վաստակի։

Սյեկլոցան լավ տեխնիկա ունի, սակայն դա բավական չէ ինձ հաղթելու համար։ Ինձ չեն հետաքրքրում նրա ապագա ծրագրերը։ Ո՞վ է աշխարհի չեմպիոնը՝ նա՞, թե՞ ես։ Բազմաթիվ բռնցքամարտիկներ սիրում են շատ խոսել, սակայն ռինգում նրանք ոչինչ են։ Դիտեք մենամարտս մայիսի 3-ին՝ տեսնելու, թե ինչպես է այդպիսի բան տեղի ունենում։

Զգում եմ, որ ներուժ ունեմ պայքարելու ուժեղագույնների դեմ։ Ցանկանում եմ վրեժ լուծել նախորդ պարտությունների համար։ Սակայն, մինչ այդ ինձ սպասում է Սյեկլոցան»,- Աբրահամի խոսքը մեջբերում է Boxingscene.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում