Երեւանի «Փյունիկը» մեկնաբանել է ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի՝ Կապանի «Գանձասարի» հետ խաղում Արման Հովհաննիսյանի հետ կապված միջադեպը։ Ընդմիջման ժամանակ «Փյունիկի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպանը կիսամերկ վիճակում վազել է երեւանյան ակումբի հանդերձարանից: Այդ խաղում Հովհաննիսյանը խաղադաշտ էր դուրս եկել «Փյունիկի» մեկնարկային կազմում:
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես տեղեկացնում է, որ մամուլում տեղ գտած հրապարակումները պաշտպան Արման Հովհաննիսյանի հետ կապված միջադեպի մասին ամբողջովին չեն համապատասխանում իրականությանը:
Ինչպես ակումբի պաշտոնական կայքին տեղեկացրեց Արմանը, «Փյունիկ» – «Գանձասար» հանդիպման ընդմիջմանը նա անձնական լուր է ստացել ընտանիքից եւ անմիջապես վերցրել է հեռախոսն ու դուրս վազել: Այդ պատճառով ֆուտբոլիստը չի կարողացել շարունակել հանդիպումը»,- գրված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Փյունիկի» հանդերձարանում տեղի է ունեցել ծեծկռտուք:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:28 , 30 հոկտեմբերի 
22:46 , 29 հոկտեմբերի 
21:54 , 29 հոկտեմբերի
21:11 , 29 հոկտեմբերի
19:08 , 29 հոկտեմբերի 
18:10 , 29 հոկտեմբերի
17:46 , 29 հոկտեմբերի
17:34 , 29 հոկտեմբերի 
16:05 , 29 հոկտեմբերի
15:10 , 29 հոկտեմբերի