20:30  ,  28 հոկտեմբերի, 2026

Հայաստանի գավաթ․ «Ալաշկերտը» պայքարից դուրս թողեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)

«Ալաշկերտը» դուրս եկավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։

«Ալաշկերտը» 1/8 եզրափակիչում 4:0 հաշվով պարտության մատնեց ԲԿՄԱ-ին։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մալին ներկայացնող կիսապաշտպան Դաուդա Տոգոլան։ Աչքի ընկավ նաեւ զամբիացի հարձակվող Ջոզեֆ Սաբոբոն։

Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել նաեւ «Վանը», «Միկան», «Փյունիկը», «Ուրարտուն» եւ «Շիրակը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News