12:03 28 ապրիլի, 2014Երեւանի «Փյունիկը» մեկնաբանել է ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի՝ Կապանի «Գանձասարի» հետ խաղում Արման Հովհաննիսյանի հետ կապված միջադեպը։ Ընդմիջման ժամանակ «Փյունիկի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպանը կիսամերկ վիճակում վազել է երեւանյան ակումբի հանդերձարանից: Այդ խաղում Հովհաննիսյանը խաղադաշտ էր դուրս եկել «Փյունիկի» մեկնարկային կազմում:
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես տեղեկացնում է, որ մամուլում տեղ գտած հրապարակումները պաշտպան Արման Հովհաննիսյանի հետ կապված միջադեպի մասին ամբողջովին չեն համապատասխանում իրականությանը:
Ինչպես ակումբի պաշտոնական կայքին տեղեկացրեց Արմանը, «Փյունիկ» – «Գանձասար» հանդիպման ընդմիջմանը նա անձնական լուր է ստացել ընտանիքից եւ անմիջապես վերցրել է հեռախոսն ու դուրս վազել: Այդ պատճառով ֆուտբոլիստը չի կարողացել շարունակել հանդիպումը»,- գրված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Փյունիկի» հանդերձարանում տեղի է ունեցել ծեծկռտուք:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.