Երեւանի «Փյունիկի» եւ Կապանի «Գանձասարի» միջեւ ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի խաղում տեղի է ունեցել միջադեպ:
Ընդմիջման ժամանակ «Փյունիկի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանը կիսամերկ վիճակում դուրս է եկել երեւանյան ակումբի հանդերձարանից: Այդ խաղում Հովհաննիսյանը խաղադաշտ էր դուրս եկել «Փյունիկի» մեկնարկային կազմում: Խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը լրագրողներին հայտնել է, որ տեղյակ չէ տեղի ունեցածից:
Սոցիալական ցանցերում եւ ֆուտբոլային ֆորումներում նշվում է, որ «Փյունիկի» հանդերձարանում տեղի է ունեցել ծեծկռտուք:
Ֆոտո՝ «Փյունիկի» կայք
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

17:33 , 25 հոկտեմբերի
16:23 , 25 հոկտեմբերի
14:05 , 25 հոկտեմբերի
13:47 , 25 հոկտեմբերի
09:39 , 25 հոկտեմբերի
08:55 , 25 հոկտեմբերի
00:57 , 25 հոկտեմբերի
00:52 , 25 հոկտեմբերի
22:40 , 24 հոկտեմբերի
22:35 , 24 հոկտեմբերի