21:19  ,  11 ապրիլի, 2014

Յուրա Մովսիսյանը «Սպարտակին» առաջին հաղթանակը պարգեւեց 2014-ին

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի մեկնարկային խաղում Մոսկվայի «Սպարտակը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց Սամարայի «Կռիլյա Սովետովին»:

Հանդիպման միակ գնդակը 14-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը։ 26-ամյա հարձակվողն ընդհատեց «Սպարտակի» 351 րոպե տեւած գոլազուրկ շարքը։ Խաղի վերջնամասում Մովսիսյանը հնարավորություն ուներ խփել նաեւ երկրորդ գոլը, սակայն «Կռիլյա Սովետովի» դարպասապահը փրկեց հյուրերին։ 

Սա Մովսիսյանի 13-րդ գոլն էր Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում եւ առաջինը՝ 2014 թվականին։ Պրեմյեր լիգայի ռմբարկուների ցուցակում նա մեկական գոլ է զիջում Արտյոմ Ձյուբային եւ Դամե Ն՛Դոյեին։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 76-րդ րոպեին։

Այս հաղթանակը «Սպարտակի» համար առաջինն էր 2014-ին։ Մոսկովյան թիմը վաստակեց 44 միավոր եւ շրջանցեց չորրորդ տեղում գտնվող Մոսկվայի «Դինամոյին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել։ «Կռիլյա Սովետովն» ունի 25 միավոր։

Ռուսաստանի առաջնություն, 25-րդ տուր

«Սպարտակ» - «Կռիլյա Սովետով»՝ 1։0

Յուրա Մովսիսյան, 14

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում