21:19 11 ապրիլի, 2014Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի մեկնարկային խաղում Մոսկվայի «Սպարտակը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց Սամարայի «Կռիլյա Սովետովին»:
Հանդիպման միակ գնդակը 14-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը։ 26-ամյա հարձակվողն ընդհատեց «Սպարտակի» 351 րոպե տեւած գոլազուրկ շարքը։ Խաղի վերջնամասում Մովսիսյանը հնարավորություն ուներ խփել նաեւ երկրորդ գոլը, սակայն «Կռիլյա Սովետովի» դարպասապահը փրկեց հյուրերին։
Սա Մովսիսյանի 13-րդ գոլն էր Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում եւ առաջինը՝ 2014 թվականին։ Պրեմյեր լիգայի ռմբարկուների ցուցակում նա մեկական գոլ է զիջում Արտյոմ Ձյուբային եւ Դամե Ն՛Դոյեին։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 76-րդ րոպեին։
Այս հաղթանակը «Սպարտակի» համար առաջինն էր 2014-ին։ Մոսկովյան թիմը վաստակեց 44 միավոր եւ շրջանցեց չորրորդ տեղում գտնվող Մոսկվայի «Դինամոյին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել։ «Կռիլյա Սովետովն» ունի 25 միավոր։
Ռուսաստանի առաջնություն, 25-րդ տուր
«Սպարտակ» - «Կռիլյա Սովետով»՝ 1։0
Յուրա Մովսիսյան, 14
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.