16:59  ,  5 ապրիլի, 2014

Եվրոպայի առաջնություն. Կարեն Ասլանյանը նույնպես լքեց պայքարը

Կարեն Ասլանյանը չկարողացավ մեդալ նվաճել Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

59 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը 1/8 եզրափակիչում պարտվել էր բուլղարացի Ալեքսանդր Կոստանդինովին։ Քանի որ բուլղարացին դուրս էր եկել եզրափակիչ, Կարեն Ասլանյանը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն առաջին սփոփիչ գոտեմարտում պարտվեց ֆին Յանի Հաապամակիին՝ լքելով պայքարը: Հայ ըմբիշն առջեւում էր 6։2 հաշվով, սակայն մրցավարները երեք նկատողություն տվեցին նրան՝ ժամանակից շուտ դադարեցնելով գոտեմարտը։

Ապրիլի 5-ին պայքարի մեջ մտած Հայաստանի չորս ներկայացուցիչներից մյուս երկուսը եւս պարտություն էին կրել՝ դուրս մնալով հետագա պայքարից։ 130 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանն առաջին փուլում պարտվել էր ռուս Վասիլի Պարշինին, 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանն մեկնարկային գոտեմարտում հաղթել էր թուրք Յուքսել Աթաքանին, սակայն 1/8 եզրափակիչում պարտվեց սլովակ Իշթվան Լեւային

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել 98 կգ քաշայինների եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի թուրք Չենկ Իլդեմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում